Հայրը անհայտ է, մորը զրկել են ծնողական իրավունքներից։ 1960-1962 թվականներին ապրել է Փարիզում, ապա տեղափոխվել է Բեռլին, որտեղ էլ սկսել է զբաղվել դերասանական արվեստով Լյուդվիգ Մարլիզեի ղեկավարությամբ։ Առաջին անգամ գլխավոր դեր է կատարել 1971 թվականին «Դայդեր՝ միայնակ որսորդ» հեռուստաֆիլմում։ Ավելի ուշ սկսել է համագործակցել Ռայներ Վերներ Ֆասբինդերի հետ։ 1982 թվականին նկարահանվել է Ալֆրեդ Դյոբլինի «Բեռլին-Ալեքսանդերպլաց» վեպի վրա նկարահանված համանուն ֆիլմում։ Նշանակալի հաջողության է հասել 1995 թվականին՝ նկարահանվելով Ջեյմս Բոնդի մասին պատմող «Ոսկե աչք» ֆիլմում, որտեղ կատարել է սովետական գեներալ-մայոր Ուրումովի դերը։ 2000 թվականին Յոնն արժանացել է Բավարական կինոմրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» ֆիլմում Հուլիոս Կեսարի դերը կատարելու համար։ 2006 թվականին Յոնը կատարել է Ջոնաթան Իերեմիա Պիչեմի դերը Կլաուս Մարիա Բրանդաուերի «Երեք գրոշանոց օպերա» բեմադրության մեջ։ Տասներկու տարի Յոնն իր կնոջ հետ ապրել է բելգական Կեմիս քաղաքում, իսկ 2008 թվականին տեղափոխվել է Ութինգամ-Ամմերզե։ Մահացել է ուռուցքային հիվանդության հետևանքով։